Անցած գիշեր, Իրանի հարձակման հետևանքով Իսրայելում մեկ մարդ է զոհվել, իսկ Հորդանան գետի Արևմտյան ափին՝ երեքը
«Times of Israel»-ը հաղորդում է, որ երեկ երեկոյան Իսրայելում Իրանի կողմից իրականացված հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ Արևմտյան ափին՝ երեքը։
Հաղորդվում է, որ Արևմտյան ափի մոտակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են երեք պաղեստինցի կանայք։
Մոշավ Ադանիմ գյուղում սպանված տղամարդը օտարերկրյա աշխատող էր։ Շտապօգնության աշխատակիցները նրան մահացած են գտել դեպքի վայրում։