Անայցագրային Եվրոպայի մեկ տարին

ՈՒղիղ մեկ տարի է անել այն օրվանից, երբ Վրաստանի Քութաիսիի միջազգային օդանավակայանից, Վրաստանի քաղաքացիները առանց այցեգրի մեկնել են Շենգենյան գոտի, կոնկրետ Հունգարիայի մայրաքաղաք՝ Բուդապեշտ: Առաջին անգամ առանց այցեգրի Եվրոպա է մեկնել 176 ուղևոր: Նույն օրը չվերթներ են իրականացվել Սալոնիկ և Վարշավա քաղաքների ուղղությամբ:

Այն մարդկանց թվում էր նաև, որոնք առաջին անգամ, 2017 թ. մարտի 28-ին մեկնել են Եվրոպա, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը ուսանողների, գիտնականների, լրագրողների և կառավարության անդամների հետ միասին այցելել է Աթենք:

 

Այսօր Շենգենյան գոտի են մեկնում հազարավոր քաղաքացիներ:

Վիզաների ազատականացման գործընթացը Վրաստանի համար հեշտ չէր և շարունակվել է հինգ տարի:

Այցեգրային ռեժիմի պարզեցման վերաբերյալ բանակցությունները Եվրահանձնաժողովի և Վրաստանի իշխանությունների միջև մեկնարկել են 2012 թվականի հունիսին: Արդեն 2013 թվականի փետրվարի 25-ին, ռազմավարական պլանը Վրաստանի կառավարությանը փոխանցել է, Եվրամիության ներքին գործերի հանձնակատար՝ Սեսիլիա Մալմսթրոմը:

Երեք տարի անց, 2015 թվականի դեկտեմբերի 18-ին Եվրահանձնաժողովը ընդունել է չորրորդ և եզրափակիչ հաշվետվությունը, որում «անայցագրային ռեժիմի պարզեցման պլանով» գրված բարեփոխումների անցկացման տեսանկյունից նշված էր, Վրաստանի կառավարության կողմից գրանցած կարևոր առաջընթացը:

Փաստաթղթում Եվրահանձնաժողովը ֆիքսել է, որ Վրաստանը նախատեսել է նախորդ երեք հաշվետվություններում գրված դիտողությունները և կատարել է անայցագրային ռեժիմի գործի դնելու վերաբերյալ բոլոր պարտավորությունները:

Բրյուսելի գնահատականը դրական են գնահատել Թբիլիսիում: Այդ օրը Թբիլիսիում շենքերի մեծ մասը լուսավորվել էր Եվրամիության գույներով:

Սակայն ինչպես պարզվեց, այս ամենը մի ճանապարհի սկիզբ էր: Մերձավոր արևելքում, կոնկրետ Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով, 2015 թվականին Եվրամիությունը կանգնել է լուրջ ներգաղթի ճգնաժամի առջև: Այդ պատճառով, Վրաստանի հետ անայցագրային ռեժիմը հետաձգվեց:

Եվրամիության սահմանների մոտ հազարավոր փախստականների կուտակման ֆոնին, բազմաթիվ փորձագետներ պնդում էին, որ այս գործընթացը պետք է սառեցվեր:

2016 թվականին, գործընթացը վերսկսվեց, մարտի 9-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես ներկայացրեց Վրաստանի քաղաքացիների համար այցեգրերի ազատականացման համար հարկավոր օրենսդրական փոփոխությունները:

Դրան հետևեցին 9 ամսյա դրամատիկ բանակցությունները Բրյուսելում և Ստրասբուրգում: Այդ ժամանակահատվածում պարբերաբար անց էին կացվում հանդիպումներ Եվրամիության երկրների դեսպանների հետ: Դեսպանների մեծամասնությունը զրուցում էր իրենց երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից իրականացվող քրեական գործունեության մասին: Վրաստանի և ՈՒկրաինայի համար այցեգրերի ազատականացման մասին Եվրամիությունում գոյություն ունեցող դիմակայությունը հաղթահարելու համար, եվրոպացի քաղաքական գործիչները որոշեցին ընդունել անայցագրային ռեժիմի պարզ և արագ դադարեցման մեխանիզմը, առանց որի հաստատման անայցագրային ռեժիմը  չէր գործի: Այստեղ նույնպես բանակցությունները ստացան դանդաղ ընթացք, քանզի բանակցությունները համընկան Ֆրանսիայում նախընտրական ժամանակաշրջանի հետ:

Վերջնական որոշումը Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը ընդունեցին 2016 թվականի դեկտեմբերի 7-ին: Ստրասբուրգում քվեարկությունը պետք է անց կացվեր հունվարին, սակայն այն հետաձգվեց և նշանակվեց փետրվարին:

2016 թվականի փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանայինների առջև հաշվետվությամբ հանդես եկավ Վրաստանի հարցով զեկուցող, բուլղարացի պատգամավոր Մարիա Գաբրիելը: Դրանից հետո կայացած քվեարկության ժամանակ, Եվրապատգամավորները միաձայն աջակցեցին Վրաստանի քաղաքացիների համար անայցագրային ժեժիմի հաստատմանը:

533 կողմ, 66 դեմ, 28-ը ձեռնպահ,- այսպիսին էր պատմական արդյունքը, որը գրանցվել է Եվրախորհրդարանի ցուցանակի վրա:

 

 

 

Սակայն այս քվեարկությունն էլ բավարար չէր, պետք է հաստատվեր նաև դադարեցման մեխանիզմը: Եվրամիության ինստիտուտներում այս մեխանիզմի և Վրաստանի քաղաքացիների համար այցեգրերի ազատականացման մասին կոնսեսուսը կայացավ 2017 թվականի փետրվարի 22-ին:

Փետրվարի 27-ին այս օրը նշելու նպատակով,

Վրաստան է ժամանել արտագաղթի հարցերով Եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, որը շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին այս պատմական օրվա առթիվ:

Այցեգրերի ազատականացման պաշտոնական փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում, մարտի 1-ին:

Եվրամիության պաշտոնական մատյանում օրենսդրական փոփոխությունը հրապարակվել է մարտի 8-ին:

Օրենքով սահմանված 20 օրում, Վրաստանի քաղաքացիները առաջին անգամ մեկնեցին Եվրամիության գոտի: Այդ օրը Բրյուսելում էր գտնվում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ում անայցագրային ռեժիմի հաստատումը շնորհավորել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Տուսկը թվիթերի իր էջում շնորհավորական նամակը հրապարակել է վրացերենով: