Անալենա Բերբոկն ասել է, որ չի բացառում Բենիամին Նեթանյահուի ձերբակալությունը Գերմանիայի տարածքում

12:14, 26.11.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը չի բացառում Բենիամին Նեթանյահուի ձերբակալությունը գերմանական տարածքում։ Համապատասխան հայտարարությունը Բերբոքը արել է G7-ի գագաթնաժողովում։

Արտգործնախարարի խոսքով՝ ոչ ոք օրենքից վեր չէ:

«Գոյություն ունի դատական ​​համակարգի անկախություն, որն այս դեպքում եկել է այն եզրակացության, որ կան բավարար ապացույցներ այս քայլին դիմելու համար», – ասել է Բերբոկը։

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները քննարկում են Միջազգային քրեական դատարանի որոշումը և փորձում են ընդհանուր դիրքորոշում մշակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտասահման մեկնելու դեպքում կալանավորելու վերաբերյալ։

Նմանատիպ