Անալենա Բերբոք – Իրավիճակի սխալ հաշվարկը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև

17:30, 26.06.2024

Իրավիճակի սխալ հաշվարկը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման միջև, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Լիբանան կատարած այցի ժամանակ։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է համագործակցեն հարավային սահմանին լարվածությունը թուլացնելու և Գազայում հրադադարի հասնելու համար, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի հարավում հրադադարի։

Անալենա Բերբոքը բանակցություններ է վարել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբի հետ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Լիբանան է ժամանել Իսրայելից։ Բեռլինի դիվանագիտական ​​ջանքերն ուղղված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից խուսափելուն։

Նմանատիպ