Անալենա Բերբոք. Գերմանիան չի ցանկանում, որ Ռուսաստանում փախստակաները ներառվեն վիզային սահմանափակումների ցանկում
Գերմանիան չի ցանկանում, որ Ռուսաստանում փախստակաները ներառվեն վիզային սահմանափակումների ցանկում,- հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
«Մենք չենք պատժում նրանց, ովքեր դեռ քաջություն ունեն՝ իրենց ձայնը բարձրացնելու ռեժիմի դեմ»,- ասել է Բերբոքը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Բեռլինը ցանկանում է, որ փախստակաները հնարավորինս շուտ լքեն երկիրը։ Ըստ Բերբոքի, վիզայի հնարավորությունը պետք է ապաստան տա ոչ միայն հայտնի լրագրողներին կամ ականավոր ընդդիմադիրներին, այլ նաև ուսանողներին, ովքեր համարձակություն ունեն տեղեկատվություն փնտրել այլուր:
«Մենք պետք է պատրաստվենք նրան, որ Ռուսաստանը ապագայում եւս վտանգ կներկայացնի մեր անվտանգությանն ու ազատությանը։ Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անվտանգության ողջ քաղաքականությանը նայել միայն ռուսական ագրեսիվ պատերազմի տեսանկյունից»,- նշում է Գերմանիայի արտգործնախարարը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Բեռլինը պատրաստ է կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը և դադարեցնել բազմակի կամ բազմամյա վիզաների տրամադրումը։