Անալենա Բերբոկը ժամանել է Կիև
Անալենա Բերբոկը ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը ժամանել է Կիև։ Ռուսաստանի ներխուժումից հետո սա Գերմանիայի արտգործնախարարի երկրորդ այցն է Ուկրաինա։

Բերբոկը նշել է, որ իր ներկայությունը երկրում նպատակ ունի ցույց տալ, որ Գերմանիան կշարունակի մնալ Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա՝ մատակարարելով զենք, ինչպես նաև մարդասիրական և ֆինանսական աջակցություն։

«Ինձ համար պարզ է, որ Պուտինը խաղադրույք է կատարում, որ մենք կհոգնենք Ուկրաինայի տառապանքներին զորակցելուց։ Նա կարծում է, որ կարող է ստերով պառակտել մեր հասարակությունները և շանտաժի ենթարկել նրանց էներգիայի պաշարներով: Պուտինի հաշվարկը սխալ էր, քանի որ ողջ Եվրոպան գիտի, որ Ուկրաինան պաշտպանում է մեր խաղաղ կարգը»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

Անալենա Բերբոկը նախատեսում է հանդիպել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, թեև նրա հստակ ժամանակացույցը գաղտնի է պահվում անվտանգության նկատառումներով։