Անալենա Բերբոկ. Վախով խաղալը բաղադրատոմս է, որն արդեն օգտագործում էր Պուտինը

22:14, 22.11.2024

Վախի հետ խաղալն այն բաղադրատոմսն է, որն արդեն օգտագործել է Պուտինն,- Ադրբեջանում կլիմայի փոփոխության կոնֆերանսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը։

Բերբոկի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելը Եվրոպայում խաղաղության լավագույն պաշտպանությունն է։ Նրա հայտարարությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում օգտագործել է նախկինում չօգտագործված հրթիռներ, որպեսզի եվրոպական երկրները հրաժարվեն Ուկրաինային աջակցելուց։

«Վախի հետ խաղալը բաղադրատոմս է, որն արդեն օգտագործել է Պուտինը։ Մեր եվրոպական խաղաղության լավագույն պաշտպանությունը Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելն է այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը չի դադարեցնի այս սարսափելի պատերազմը»,- ասել է Բուրբոքը։

Նմանատիպ