Անակլիայում սկսվել է նոր հրշեջ-փրկարարական շենքի շինարարությունը: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, նախագծի իրականացման համար պետական բյուջեից ծախսվելու է 1 632 939 լարի:
«Հրշեջ-փրկարարական շենքը հագեցած է լինելու ժամանակակից չափանիշներին համապատասխան: Կառուցվելու է ավտոկայանատեղի, ուսումնական և մարզասենյակներ, որը զգալիորեն կբարելավի հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները:
Անակլիայի հրշեջ-փրկարարական ստորաբաժանման կազմում աշխատելու է 63 մարդ»,- նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, նշված շենքը Անակլիայի մունիցիպալիտետին սպասարկելու է 2019 թվականի նոյեմբերից: