Անակլիայի նավահանգստի շինարարության նախագծի առնչությամբ այսօր խորհրդարանում լսելու են Մայա Ցքիտիշվիլուն

10:35, 21.03.2019

Անակլիայի նավահանգստի շինարարության նախագծի առնչությամբ այսօր խորհրդարանում լսելու են շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլուն: Հասարակական շահից ելնելով, նախարարը օրենսդրական մարմնին անձամբ է դիմել՝ զեկույց ներկայացնելու ցանկությամբ:

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն հայտարարում է, որ Անակլիայի նավահանգիստը իշխանության համար ռազմավարական նշանակության է և կառավարող թիմի պատգամավորները նախարարին հարցեր կուղղեն նախագծի կատարման առնչությամբ, ինչպես նաև ներդրումներ հայթայթելու և տարանցիկ միջանցքներում նավահանգիստն ինտեգրելու շուրջ:

«Անակլիայի նավահանգիստը երկրի համար ռազմավարական նախագիծ է: Կառավարությունը և իշխանությունը ջանքեր է գործադրել, որպեսզի այս նախագիծը հաջողությամբ իրականացվի: Իհարկե, կա պատրաստակամություն իշխանության կողմից, որ Անակլիայի նավահանգստի առնչությամբ հանրությանը փոխանցվի սպառիչ տեղեկություն և պատասխան տրվի բոլոր հարցերին, որոնք այսօր հուզում են հանրությանը:

Մենք պատրաստվում ենք հանդիպել նախարարի հետ: Կունենանք հարցեր ժամկետների շուրջ, հայթայթած ներդրումների և ապրանքաշրջանառության առնչությամբ: Ընդդիմությանը ևս կտրվի հնարավորություն՝ հարցեր ուղղել նախարարին»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Նմանատիպ