Անա Նացվլիշվիլի. Ես համաձայն չեմ մարդու իրավունքների ոտնահարման համար անպատժելիության օրինականացման հետ
Ես համաձայն չեմ մարդու իրավունքների ոտնահարման համար անպատժելիության օրինականացման հետ, – «Գիրչիի» նախաձեռնությունը մեկնաբանելիս ասաց «Լելոյի» անդամ Անա Նացվլիշվիլին:
Նացվլիշվիլին ասաց նաև, որ իրեն հետաքրքրում են իշխող թիմի ներկայացուցիչների փաստարկները, քանի որ հունիսի 20-ին, նոյեմբերի 7-ին և մայիսի 26-ին իրավաբանորեն նման խախտումներ են եղել:
«Ես, ընդհանուր առմամբ, համաձայն չեմ ցանկացած խախտման, հատկապես լուրջ, պատմական իրավախախտման անպատժելիության օրինականացման հետ, մանավանդ, երբ դա թեժ պատմություն է, իսկ վերքերը շատ բաց են: Այս իրավիճակում հասարակության մեջ հակասությունները խորացնելու ուղղությամբ քայլեր չպետք է ձեռնարկվեն, սակայն, «Գիրչիի» նախաձեռնության շուրջ իշխող ուժի փաստարկները շատ հետաքրքիր կլինեն, ինչպես կբացատրեն, որ իրավական առումով եղել են նմանատիպ իրավախախտումներ, եղել է ուժի չափազանցում: Իշխող կուսակցության փաստարկները հետաքրքիր կլինեն ինձ համար, և վստահ եմ, նաև հասարակության համար», – ասաց Անա Նացվլիշվիլին:
«Գիրչին» նախատեսում է նոյեմբերի 7-ի և մայիսի 26-ի իրադարձությունների վերաբերյալ օրինագծերը խորհրդարան ներկայացնել երկուշաբթի, մայիսի 24-ին: