Անա Նացվլիշվիլի. Հունիսի 20-ի գործով արդարադատության հնարավոր կլինի հասնել իշխանափոխությունից հետո
Հունիսի 20-ի գործով արդարադատության հնարավոր կլինի հասնել իշխանափոխությունից հետո, – ասաց «Լելոյի» անդամ Անա Նացվլիշվիլին՝ պատասխանելով «Համաներման մասին» օրինագծի վերաբերյալ հարցին:
Պատգամավորը մեկ անգամ ևս շեշտեց, որ ընդդիմությունը չի աջակցում «Վրացական երազանքի» տարբերակը:
«Վրացական երազանքն» ու նրա դատախազությունը արդեն երկու տարի է, համաներել են ծանր հանցագործություններ, առանց օրենքի ընդունման: Նրանք անպատժելիությունը դարձրել են փաստ: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք ունենք այս փաստի նկատմամբ ինչպես դե ֆակտո անընդունելիություն, այնպես էլ՝ այն որպես օրենք ձևակեպելու առումով: Ընդդիմությունը չի աջակցում Համաներման մասին «Վրացական երազանքի» տարբերակը: Սա չափազանց խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից: Հունիսի 20-ին արդարադատության կատարումը հնարավոր կլինի իշխանափոխությունից հետո և կլինի այն քաղաքական ուժերի ձեռքում, ովքեր համարձակություն և չափավորություն ունեն հրաժարվել արդարադատության գործիքների վերահսկողությունից», – ասաց Նացվլիշվիլին: