Անա Դոլիձեն կարգավիճակը դադարեցված ուսանողների հարցի հետ կապված ցույց-ելույթ է անցկացրել խորհրդարանի մոտ
«Ժողովրդի համար» շարժման առաջնորդ Անա Դոլիձեն «Առաջընթացի կենտրոն» կազմակերպության հետ միասին կարգավիճակը դադարեցված ուսանողների հարցի հետ կապված ցույց-ելույթ է անցկացրել խորհրդարանի մոտ:
Նրա հայտարարությամբ, ֆինանսական ճգնաժամի պատճառով, կարգավիճակը դադարեցված ուսանողները թիվը Վրաստանում իր պատմական առավելագույնին է հասել:
Անա Դոլիձեն կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահ Թեա Ծուլուկիանիին կոչ է արել, «Բարձրագույն կրթության մասին» Վրաստանի օրենքում մտցվի փոփոխություն: Մասնավորապես, նրա խոսքով, օրենքին պետք է ավելանա հոդված, որը վերաբերում է համավարակի ընթացքում ուսանողների համար բարձրագույն կրթությանը նպաստելուն:
Ցույցին աղմուկ է սկսվել այն բանից հետո, երբ Անա Դոլիձեն փորձել է կարգավիճակը դադարեցված ուսանողների ցուցակները փակցել խորհրդարանի մուտքի մոտ, իսկ ոստիկանությունը նրան այդ հնարավորությունը չի տվել: