Ամուսնության նպատակով ազատության ապօրինի սահմանափակման և բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ
Ամուսնության նպատակով ազատության ապօրինի սահմանափակման և բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության, Ռուսթավի քաղաքային բաժնի աշխատակիցները, նախնական համաձայնությամբ խմբովի ազատության ապօրինի սահմանափակման և բռնաբարության մեղադրանքով ձերբակալել են երեք անձի՝ 1996 թվականին ծնված Կ.Կ.-ին, 1992 թվականին ծնված Ս.Կ.-ին և 1997 թվականին ծնված Է.Բ.-ին։

ՆԳ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Կ.Կ.-ն իր հանցակիցներ Ս.Կ.-ի և Է.Բ.-ի հետ միասին 2006 թվականին ծնված աղջկան բռնի ուժով մեքենայի մեջ են նստեցրել՝ նրա հետ ամուսնանալու մտադրությամբ, տարել Գարդաբանիի մունիցիպալիտետ, ապօրինի զրկել նրան ազատությունից և սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ։

«Դեպքով իրականացված քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մեղադրյալներին հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի և 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք նախատեսում են մինչև 10 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։