«Ամոթ է» շարժման ներկայացուցիչները ցույց են անում քաղաքային դատարանի մոտ
«Ամոթ է» շարժման ներկայացուցիչները ցույց են անում Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ:
Նրանց հայտարարությամբ, խորհրդարանի մոտ ցուցարարները ձերբակալվել են անօրինական կերպով:
«Բնական է, մենք բողոքում ենք այն, թե ինչ է կատարվում այս շենքում և ամբողջ երկրում: Մեզ զրկեցին ընտրություններից, մեզ կուրացրեցին, հիմա մարդկանց ձերբակալում են անտեղի տեղը և ծեծում ոստիկանության շենքում: Սա մի համակարգ է, որը պետք է փլուզվի և հաստատ կփլուզվի: Մենք բողոքելու ենք մինչև վերջ, բողոքելու ենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, գնալու ենք ամենուր, բոլոր դեսպանների մոտ, բոլոր միջազգային կազմակերպությունների մոտ: Սրանցից դրական սպասումներ չկան»,- հայտարարել է Գիգա Մակարաշվիլին:
Թբիլիսիի քաղաքային դատարանում այս րոպեներին ընթանում է երեկ խորհրդարանի դիմաց ձերբակալված ցուցարարների դատավարությունը: