«Ամոթ է» և «Ազգային շարժման» անդամները խորհրդարանի շենքի մոտ անցկացնում են հանրահավաք (ֆոտո, վիդեո)
«Ամոթ է» և «Ազգային շարժման» անդամները խորհրդարանի շենքի մոտ անցկացնում են հանրահավաք և բողոքում Գիորգի Գախարիային վարչապետի թեկնածու առաջադրելու դեմ:
Ցույցի մասնակիցները կանգնած են խորհրդարանի այն մուտքի մոտ, որից օգտվում են պատգամավորները:
Նրանք խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին դիմավորում են սուլիչներով և «ամոթ է» և «ստրուկներ» վանկարկելով: Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ Գիորգի Գախարիան մեղավոր է հունիսի 20-ի իրադարձություններում և նա չպետք է նշանակվի վարչապետ:
Օրենսդրական մարմնի մոտ հավաքված մարդիկ հայտարարում են, որ Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելը ռուսական պատվեր է:
Խորհրդարանի շենքի մոտ մոբիլիզացված է ոստիկանությունը: