ԱՄՆ-ի խանութների վրա կիբերգրոհի արդյունքում հանցագործներին հաջողվել է գողանալ մոտ 5 մլն. վարկային և դեբետային քարտերի տվյալներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Saks Fifth Avenue և Lord & Taylor խանութների վրա կիբերգրոհի արդյունքում հանցագործներին հաջողվել է գողանալ մոտ 5 մլն. վարկային և դեբետային քարտերի տվյալներ: Այս պահին դրանց մեծամասնությունը դուրս է բերվել վաճառքի: Լրատվությունն այս մասին տարածել է Gemini Advisor  ընկերությունը:

Փորձագետների կանխատեսմամբ, կիբերգրոհի ետևում կանգնած է JokerStash հակերային խմբավորումը, որը մի քանի օր առաջ վաճառքի է դուրս բերել 125 հազար վարկային քարտ:

Տարածված լրատվությամբ, խոսքը վերաբերում է այն քարտերին, որոնք սպառողները նշված խանութներում օգտագործել են 2017 թվականի մայիսից մինչ այսօր: Փորձագետների հայտարարությամբ, տուժածները հիմնականում Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների բնակիչներն են: