ԱՄՆ-ում զվարճանքի այգում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել

12:46, 13.10.2026

ԱՄՆ Ջորջիա նահանգի զվարճանքի այգում ամերիկյան ամերիկյան «Վեց դրոշներ Ջորջիա» ատրակցիոնի վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են։

BBC-ի փոխանցմամբ՝ Քոբ շրջանի շերիֆի դեպարտամենտը հետաքննում է «Վեց դրոշներ Ջորջիա» ատրակցիոնում տեղի ունեցած միջադեպը։

Ոստիկանությունը չի նշել, թե որ ատրակցիոնի վրա է տեղի ունեցել վթարը, սակայն ուղղաթիռի կադրերում երևում է, թե ինչպես է «Գոլիաթ» ատրակցիոնը հանկարծակի կանգ առել, երբ աշխատակիցները օգնում էին ուղևորներին դուրս գալ ատրակցիոնից։

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է տղամարդը մահացել ատրակցիոնի վրա։

Ականատեսները տեղական լրատվամիջոցներին պատմել են, որ տեսել են, թե ինչպես են տղամարդուն դուրս հանում ատրակցիոնից։ Նրանք ասել են, որ տղամարդը ատրակցիոնից ընկել է շենքի տանիքի վրա։

Նմանատիպ