ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը ամփոփում է 2017 թվականին կառավարությունների միջև համագործակցության արդյունքները
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը ամփոփում է 2017 թվականին կառավարությունների միջև համագործակցության արդյունքները

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանությունը ամփոփում է 2017 թվականին Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև համագործակցության արդյունքները:

«2017 թվականի ընթացքում Միացյալ Նահանգների և Վրաստանի կառավարության միջև կայացավ աննախադեպ սերտ համագործակցություն, որը հիմք դրեց երկկողմ հարաբերությունների համար ռազմավարական նշանակության որոշումների կայացմանը և իրագործմանը:

Վրաստանի վարչապետը բարձր մակարդակի հանդիպում ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի և փոխնախագահ Փենսի հետ, ով վարչապետի հրավերով հենց այս տարի այցելեց Վրաստան:

 

Կառավարությունների միջև ակտիվ համագործակցության արդյունքում 2017 թվականին Վրաստանի նկատմամբ գրանցվել է աննախադեպ բարձր աջակցություն և կնքվել ռազմավարական նշանակության պայմանագրեր:

Օրենսդրական մակարդակով առաջին անգամ ճանաչվեց Վրաստանի բռնազավթումը՝ ԱՄՆ-ի 2017 թվականի բյուջեի օրենքում:

Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունն ընդգծվեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր մարտավարությունում և ազգային պաշտպանության իրագործման ակտում:

ԱՄՆ-Վրաստանի միջև գաղտնի տեղեկության փոխանակման մասին պայմանագիր կնքվեց, որը կարևոր որոշում է անվտանգության բնագավառում՝ արդյունքի վրա ուղղորդված համագործակցության համար:

Մեր երկրների միջև ակտիվ համագործակցության այս տարվա արդյունքները մեկ անգամ ևս ընդգծում են Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի բարձր մակարդակի քաղաքական աջակցությունը և համագործակցության կայուն ուղին»,- նշված է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության ամփոփիչ հայտարարությունում, որը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում: