ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը ամերիկացիներին շնորհավորում է Գոհաբանության օրվա առթիվ և գրում է Նոնա Գափրինդաշվիլիի մասին
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը շնորհավորում է ամերիկացիներին Գոհաբանության օրվա առթիվ և գրում է շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի մասին:
«Ֆեյսբուքում» հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ավանդաբար հիշում են Գոհաբանության օրը և շնորհակալություն են հայտնում տաղանդավոր և համարձակ մարդկանց, որոնց նվաճումներով հպարտանում է երկիրը:
«Այդպիսին է լեգենդար կին Նոնա Գափրինդաշվիլին, որի հետ որոշեցինք ծանոթացնել ձեզ: Նա կանանց շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն է և առաջին կինն է, ով 1978 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից արժանացավ գրոսմայստերի կոչման», – գրել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը:
«Ֆեյսբուքում» հրապարակված տեքստը ուղեկցվում է լուսանկարով, երբ Նոնա Գա’րինդաշվիլին խաղում է Մեծ Բրիտանիայում 28 շախմատիստների հետ:
«Այս լուսանկարը նրանց համար է, ովքեր ոգեշնչված են «Թագուհու Գամբիթ» հրաշալի ֆիլմով: Լուսանկարում շախմատի իսկական լեգենդ Նոնան 1965 թվականին միաժամանակ խաղացել է 28 շախմատիստի հետ», – գրել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը:
Նշենք, որ այս լուսանկարում կան նաև տղամարդ շախմատիստներ, իսկ «Թագուհու Գամբիթ» ֆիլմի դրվագներից մեկում հերոսն ասում է, որ Նոնա Գափրինդաշվիլին երբեք տղամարդու հետ շախմատ չի խաղացել: