ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում առաջադրվել է Թամար Տալիաշվիլիի թեկնածությունը
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում առաջադրվել է Թամար Տալիաշվիլիի թեկնածությունը

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնում առաջադրվել է Թամար Տալիաշվիլիի թեկնածությունը։

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ դեսպանի նշանակման համար Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլուն ներկայացվել է Թամար Տալիաշվիլիի թեկնածությունը։

«Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի և «Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության կարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածի «ղ» ենթակետի համաձայն, 2025 թվականի հուլիսի 10-ից ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Վրաստանի նախագահի կողմից նշանակման համար ներկայացվում է Թամար Տալիաշվիլիի թեկնածությունը», – ասվում է 2025 թվականի հունիսի 9-ին թվագրված Վրաստանի կառավարության որոշման մեջ։