ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատուն․ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգության ժամանակ զոհվածների հիշատակին և համերաշխություն հայտնում Միացյալ Նահանգներին

11:12, 11.09.2026

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունը անջնջելի հետք է թողել ինչպես ամերիկյան ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության հիշողության մեջ,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը։

Դեսպանատունը հարգանքի տուրք է մատուցում ողբերգության զոհերի հիշատակին և համերաշխություն հայտնում Միացյալ Նահանգներին։

«Այսօր լրանում է սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների 25-ամյակը։ Այս ողբերգությունը խոր և անջնջելի հետք է թողել ինչպես ամերիկյան ժողովրդի, այնպես էլ ողջ միջազգային հանրության հիշողության մեջ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը կմնա մարդկության պատմության ամենածանր և ողբերգական իրադարձություններից մեկը՝ մի իրադարձություն, որը դարասկզբին հիշեցրեց մեզ, որ նույնիսկ խորը փորձությունների ժամանակ հնարավոր է պահպանել փոխադարձ աջակցությունը, համերաշխությունն ու միասնությունը։

Զինվորականները, հրշեջները, փրկարարներն ու շարքային քաղաքացիները սեփական կյանքը վտանգելով՝ ցուցաբերեցին անձնազոհության հերոսական օրինակներ. արդյունքում՝ սեպտեմբերի 11-ը հավերժ կմնա ոչ միայն ահռելի ողբերգության, այլև մարդկային արժանապատվության, տոկունության և համերաշխության խորհրդանիշ։

Աննախադեպ մասշտաբի այս ահաբեկչական հարձակումը խլեց գրեթե երեք հազար անմեղ մարդու կյանք՝ նրանց ընտանիքներին թողնելով ծանրագույն կորստի ցավի հետ։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերից յուրաքանչյուրի հիշատակին և միանում նրանց ընտանիքներին՝ կիսելով հիշատակի պահը։ Մենք համերաշխ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- գրում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը։

Նմանատիպ