ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինային որպես խափանման միջոց է սահմանվել 6 միլիոն գրիվնայի գրավ
Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլգա Ստեֆանիշինային որպես խափանման միջոց է սահմանել 6 միլիոն գրիվնայի չափով գրավ։
Դատարանի որոշմամբ՝ Ստեֆանիշինան նաև պարտավոր է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի դետեկտիվների կանչի դեպքում ներկայանալ գերատեսչություն, հայտնել նրանց բնակության վայրի փոփոխության մասին և կապ չհաստատել գործով վկաների հետ։
Ստեֆանիշինային մեղադրում են ապօրինի հարստացման և գույքային հայտարարագիրը ոչ ճիշտ լրացնելու մեջ։
Հետաքննության վարկածով՝ նախկին դեսպանը հայտարարագրում չի արտացոլել Կիևում գտնվող երկու բնակարան, դրանց վերանորոգման ծախսերը, բնակարանի վարձավճարը, Mercedes-Benz mark-ի ավտոմեքենայից օգտվելը, ինչպես նաև ավիատոմսերի և մոր բուժման ծախսերը։
Օգոստոսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային ազատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։ Ինքը՝ Ստեֆանիշինան, հայտարարել է, որ պաշտոնը թողնելու որոշումն ինքն է կայացրել։