ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 130 759 մարդու մոտ, մահացել է 1 881 պացիենտ
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 881 մարդ: Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 130 759 մարդու մոտ:
Համապատասխան տվյալները տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
ԱՄՆ-ում համավարակի մեկնարկից մինչ օրս արձանագրված է կորոնավիրուս է 26 317 000 դեպք, մահացածների ընդհանուր թիվը ավելի քան 443 355 է:
ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահացածների թվով: