ԱՄՆ-ում վերջին 24 ժամում կորոնավիրուս է հաստատվել 162 601 մարդու մոտ, մահացել է 3 483 վարակված
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում կորոնավիրուս է հաստատվել 162 601 մարդու մոտ, մահացել է 3 483 վարակված

ԱՄՆ-ում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 3 483 մարդ:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 162 601 մարդու մոտ:

Համապատասխան տվյալները հրապարակում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 25 929 000 դեպք, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 436 678:

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսային վարակի և մահվան դեպքերի քանակով: