ԱՄՆ-ում Վենեսուելայի ռազմական կցորդը Խուան Գուաիդոյին ճանաչել է նախագահ
ԱՄՆ-ում Վենեսուելայի ռազմական կցորդը Խուան Գուաիդոյին ճանաչել է նախագահ

ԱՄՆ-ում Վենեսուելայի ռազմական կցորդը ընդիմության լիդերին ճանաչել է երկրի նախագահ: Խոսե Լուիս Սիլվան, Նիկոլաս Մադուրոյին անվանել է «ՈՒզուրպատոր» և պահանջել երկրում անց կացնել վաղաժամկետ ընտրություններ: «Ասոշիեյթեդ պրեսի» հետ հարցազրույցի ժամանակ, Սիլվան կոչ է արել զինվորականներին աջակցել Խուան Գուաիդոյին:

Իսկ Վենեսուելայում շարունակվում են ցույցերը: Ինչպես աջակիցների մոտ ելույթի ժամանակ հայտարարել է Գուաիդոն, նա չի պատրաստվում բանակցել Նիկոլաս Մադուրոյի հետ: Նրա խոսքերով միակ ելքը ընտրություններն են: