ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրաժարական է տվել

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բրիտանիայի դեսպան Կիմ Դարոկը հրաժարական է տվել:

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանն ուղղված նամակում Քիմ Դարոքը գրում է, որ մամուլում տարածված նամակագրությունը դարձել է շահարկումների պատճառ, որը վնասում էր դեսպանի պաշտոնը, ուստի նա կայացրել է պաշտոնից հեռանալու որոշում:

«Ցանկանում եմ ավարտել այս շահարկումը: Առկա իրավիճակն անհնար է դարձնում աշխատանքը»,- գրում է Քիմ Դարոքը:

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնական անձանց միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ դեսպան Քիմ Դարոքի և Լոնդոնի նամակագրությունը հրապարակել է մամուլը: Նամակներում բրիտանացի դիվանագետը Թրամփին որակում է «ոչ իրազեկ», իսկ նրա կառավարությունը՝ «ոչ կանխատեսելի»: