ԱՄՆ-ում կորոնավարակի փորձարարական դեղորայքի կլինիկական փորձերը ցույց են տվել արդյունք
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավարակի փորձարարական դեղորայքի կլինիկական փորձերը ցույց են տվել գերազանց արդյունքներ: Այս մասին լուրը տարածել է «Գարդիանը»:
Ըստ բրիտանական հրապարակման, ամերիկյան բիոտեխնիկական ընկերության կողմից ստեղծած «Ռեմդեսվիր» դեղորայքը բոլորի համար դարձել է հուսալի, քանի որ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այն դրականորեն է ազդում մարդկանց վրա:
Դեղամիջոցի կլինիկական փորձաքննության առաջին պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան հաջորդ ամիս: Չնայած դրան, մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Չինաստանում և Իտալիայում հիվանդների համաձայնությամբ այն արդեն օգտագործվում է բժիշկների կողմից:
Բրիտանական հրապարակման համաձայն, Միացյալ Նահանգներում այդ դեղորայքից բուժվել է 35-ամյա տղամարդ:
Չնայած դրան, «Գարդիանը» գրում է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հետազոտել դեղամիջոցը, և պարզել արդյոք նա մեղմացնում է ախտանիշների ծանրությունը և նվազեցնում մահացության մակարդակը:
Ըստ «The Guardian»-ի, ամերիկացի վարակաբանները ունեն այս դեղամիջոցի հույսը: Նրանք ասում են, որ «Ռեմդեսիվիրը» ամենահուսալի դեղամիջոցն է:
Հետևաբար, ամերիկյան բիոտեխնիկական ընկերությունը մտադիր է արագացնել դեղամիջոցի արտադրությունը: Ինչպես ասում են ամերիկյան վարակաբանները, դեղամիջոցը կանխում է վարակի տարածումը մարդու օրգանիզմում: