ԱՄՆ-ում Կանզաս նահանգում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մեջ, որի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել տասը մարդ
ԱՄՆ-ում Կանզաս նահանգում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մեջ, որի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել տասը մարդ։ Հաղորդում է Ռոյթերսը։
Վիչիտայի ոստիկանության տեղեկությամբ, վիրավորները տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վեցամյա տղան և 35-ամյա տղամարդը մահացել են: Ոստիկանության հայտնում է, որ բեռնատարը վարել է 34-ամյա կին: Ոստիկանության տեղեկությամբ, նա այժմ կալանավորված է: Վթարի պատճառը հայտնի չէ։
Ոստիկանության տվյալներով՝ վարորդի որդին նույնպես ֆուտբոլ էր խաղում նույն մարզահամալիրում, չնայած ոչ այն դաշտում, որտեղ տեղի է ունեցել վթարը: Բեռնատարի վարորդը և երկու անչափահասներ նույնպես եղել են բեռնատարում։
«Այսօր շատ դժվար օր է Վիչիտայի համար: Ընտանիքները եկել են մարզահամալիր՝ դիտելու, թե ինչպես են իրենց երեխաները ֆուտբոլ խաղում: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ամեն ինչ կավարտվի նման ողբերգությամբ», – ասել է քաղաքի քաղաքապետ Լիլի Վուն: