ԱՄՆ-ում կանխել են աջ ծայրահեղականների կողմից ծրագրված ահաբեկչությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային հետաքննությունների բյուրոն կանխել է աջ ծայրահեղականների կողմից ծրագրված ահաբեկչությունը: Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, ԱՄՆ-ի առափնյա պաշտպանության աշխատակցի տանը, Մերիլենդում, հայտնաբերել են զենք և զինամթերք:

Դատարանում ասում են, որ մեղադրյալը ընդգծում էր սպիտակամորթների առավելությունը և պահանջում էր ստեղծել սպիտակների պետություն:

Ինչպես պարզվում է, կասկածյալին ձերբակալել են փետրվարի 15-ին: Նրա թիրախում հայտնվել են դեմոկրատ սենատորը և Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Պելոսին:

Հետաքննության լրատվությամբ, մեղադրյալը հայտարարում է, որ ներշնչանքի աղբյուր է հանդիսացել նորվեգիացի Անդրես Բրեյվիկը, որը 2011 թվականին Օսլոյում և ՈՒտոյա կղզում սպանել է 77 մարդ: