ԱՄՆ-ում հարյուրավոր չվերթներ չեղարկվել են, իսկ հազարավորները՝ հետաձգվել՝ կառավարության «շաթդաունի» պատճառով
ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են այսպես կոչված կառավարության «շաթդաունի» պատճառով։
Նոյեմբերի 7-ին կառավարության «շաթդաունը» խաթարեց երկրի 40 ամենածանրաբեռնված օդանավակայանների գործունեությունը, որի հետևանքով չեղարկվեց 855 և ուշացավ 2301 չվերթ։
Ավիաընկերությունները շտապում են ուղևորներին վերաբաշխել այլընտրանքային չվերթներով։
Օդանավակայանները բախվում են օդային երթևեկության կարգավարների պակասի հետ, որոնցից մի քանիսը աշխատում են առանց վարձատրության դաշնային կառավարության փակման ժամանակ։ Դաշնային ավիացիայի վարչությունը հայտնում է, որ օրական մինչև 4000 չվերթ կարող է չեղարկվել։
ԱՄՆ Սենատը փորձում է համաձայնության գալ կառավարության աշխատանքի վերականգնման վերաբերյալ, որը դադարեցված է արդեն 37 օր։