ԱՄՆ-ում գրեթե բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում պարտադիր է դառնում շնչադիմակ կրելը
ԱՄՆ-ում գրեթե բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում պարտադիր է դառնում շնչադիմակ կրելը:
Ըստ «Ռոյտերի», համապատասխան հրամանը տրվել է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից:
Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ի, ժամը 23:59-ից և պարտավորեցնում է ուղևորներին շնչադիմակ կրել ինքնաթիռներում, նավերում, գնացքներում, մետրոյում, ավտոբուսներում, տաքսիներում, ինչպես նաև տրանսպորտային հանգույցներում, ինչպիսիք են օդանավակայանները, ավտոկայանները, երկաթուղային և մետրոյի կայարանները, ծովային նավահանգիստները:
«Մեր տրանսպորտային համակարգում շնչադիմակ կրելու պահանջը կպաշտպանի ամերիկացիներին և կապահովի անվտանգ ճանապարհորդություն համավարակի ժամանակ», – ասված է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտարարության մեջ: