ԱՄՆ-ում գրեթե 90,000 մարդու կոչ է արվել տարհանվել Նևադա նահանգի Ռենո քաղաքին մոտեցող անտառային հրդեհի պատճառով
ԱՄՆ-ում գրեթե 90,000 մարդու կոչ է արվել տարհանվել Նևադա նահանգի Ռենո քաղաքին մոտեցող անտառային հրդեհի պատճառով։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մոտ 42,000 մարդու հրահանգվել է անհապաղ լքել իրենց տները, իսկ ևս 45,000-ին՝ պատրաստվել հեռանալուն։
BBC-ն հաղորդում է, որ Նևադայի նահանգապետ Ջո Լոմբարդոն արտակարգ դրություն է հայտարարել Վաշո շրջանում և հրամայել է Ազգային գվարդիային օգնել հրշեջներին և իրավապահ մարմիններին հրդեհը մարելու գործում։
Նա ասել է, որ հրդեհի պատճառը մարդկային անփութությունն է։ Բացի այդ, ուժեղ քամին և բարձր ջերմաստիճանը հանգեցրել են հրդեհի տարածմանը։ Պաշտոնյաները հայտնում են, որ հրդեհի հետևանքով մինչ այժմ վիրավորվել է վեց մարդ։ Հրդեհն այժմ այրել է մոտ 10,500 հեկտար տարածք։