ԱՄՆ-ում Բրաունի համալսարանում կրակոցների հետևանքով երկու ուսանող մահացել է, իսկ ինը՝ վիրավորվել
ԱՄՆ-ում Բրաունի համալսարանում կրակոցների հետևանքով երկու ուսանող մահացել է, իսկ ինը՝ վիրավորվել, հարձակվողը դեռևս չի ձերբակալվել, – գրում է Reuters-ը։
Դեպքը տեղի է ունեցել Բրաունի համալսարանում տեղական ժամանակով ժամը 16:00-ին, երբ ուսանողները քննություններ էին հանձնում։ Ինը վիրավորներից յոթը գտնվում են ծանր վիճակում։ Ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր վիրավորները ուսանողներ են։
Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 400 իրավապահ։ Համալսարանն այժմ շրջափակված է։ Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին համալսարանի տարածքում։ Հարձակվողի ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ կասկածյալը մոտ 30 տարեկան տղամարդ է՝ սևազգեստ։
Բրաունի համալսարանի տարածքում կան հարյուրավոր շենքեր, այդ թվում՝ լաբորատորիաներ և հանրակացարաններ։ Համալսարանում սովորում է 11,000 ուսանող, որոնք դեռևս մեկուսացված են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է դրան և նշել, որ տեղեկացված է իրավիճակի մասին։
«Սա սարսափելի է։ Այս պահին մենք կարող ենք միայն աղոթել մահացածների և վիրավորների համար», – ասել է Թրամփը։