Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով ԱՄՆ-ում մահացել է երկու մարդ: Աղետը հարվածել է ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններին:
Մի քանի օր շարունակվող անձրևների պատճառով սկսել են հալվել սառույցները, որը իր հերթին ավելացրել է գետերում ջրի մակարդակը:
Այդ պատճառով որոշում է ընդունվել տարհանել Միսուրի գետի ափին բնակվող մարդկանց: ԱՄՆ-ի օդերևույթաբանական ծառայության փոխանցմամբ, հեղեղվել է մի քանի քաղաք:
Մինչև շաբաթվա վերջ ջրհեղեղ է սպասվում Հարավային Դակոտա, Մինեսոտա, Վիսկոնսին և Իլինոիս նահանգներում: