ԱՄՆ սպառնալիքին ի պատասխան՝ Իրանը հարձակվեց Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա
ԱՄՆ սպառնալիքին ի պատասխան՝ Իրանը հարձակվել է ԱՄՆ ռազմաբազաների վրա Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում և Քուվեյթում։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անօդաչու սարքերի հարձակումները իրականացվել են «Որոտ» գործողության 30-րդ ալիքի շրջանակներում։
Իրանական զինվորականները հայտարարել են, որ հարձակումների թիրախում են եղել ռադարային համակարգերը և ԱՄՆ ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Զաֆրա և Ալ-Մինհադ բազաներում։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թիրախում են հայտնվել Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում գտնվող ԱՄՆ ուժերի ռադարային կայանքները և հավաքման կետերը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային և անօդաչու սարքերի միջոցով հարձակում է իրականացրել Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական ուժերի վրա։