ԱՄՆ Սենատը տասներկուերորդ անգամ չի կարողացել ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, և այսպես կոչված «շաթդաունը» շարունակվում է
ԱՄՆ Սենատը տասներկուերորդ անգամ չի կարողացել ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, և այսպես կոչված «շաթդաունը» շարունակվում է

ԱՄՆ Սենատը տասներկուերորդ անգամ չի կարողացել ընդունել ֆինանսավորման մասին օրինագիծը, և այսպես կոչված «շաթդաունը» շարունակվում է։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ օրինագիծը, որը պետք է ֆինանսավորեր կառավարությունը մինչև նոյեմբերի վերջ, ստացել է անհրաժեշտ 60 ձայներից միայն 54-ը, իսկ 46 սենատոր դեմ է քվեարկել։

Ըստ տեղեկությունների՝ ֆինանսավորումը կասեցրել է սենատոր Ջեֆ Մերկլը, որը գրեթե 23 ժամ տևած ելույթ է ունեցել օրենսդիր մարմնում։ Օրեգոնից դեմոկրատը բողոքում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ինը ամիսների դեմ։

Տեղեկատվության համար՝ ԱՄՆ կառավարության գործունեությունը կասեցված է հոկտեմբերի 1-ից։ Դրա պատճառը ԱՄՆ նախագահի և օրենսդիրների միջև դաշնային գործակալությունների ֆինանսավորման ծրագրի շուրջ անհամաձայնությունն էր։