ԱՄՆ Սենատը կրկին չկարողացավ ընդունել ֆինանսավորման օրինագիծը, այսպես կոչված՝ կառավարության փակումը շարունակվում է
ԱՄՆ Սենատը կրկին չկարողացավ ընդունել ֆինանսավորման օրինագիծը, այսպես կոչված՝ կառավարության փակումը շարունակվում է։
Հանրապետականների կողմից ներկայացված օրինագիծը ստացել է անհրաժեշտ 60 ձայներից 54-ը, մինչդեռ 45 սենատոր քվեարկել է դրա դեմ։
Դեմոկրատները հրաժարվում են աջակցել հանրապետականների առաջարկին, քանի որ, նրանց խոսքով, այն սահմանափակում է ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների առողջապահական ծառայությունների հասանելիությունը։
Հանրապետականները դեմոկրատներին են մեղադրում այսպես կոչված՝ կառավարության փակման համար։
Ինչպես գրում է «Սիեննան», ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ինչպես սպասվում է, այսօր հանրապետական սենատորների հետ կքննարկի կառավարության փակման հարցը։ Այսպես կոչված՝ կառավարության փակման պատճառով երեկ Միացյալ Նահանգներում չեղարկվել է մոտ 7000 թռիչք։ Մեկ շաբաթ առաջ չեղարկված չվերթների թիվը գերազանցել է 8800-ը։
Այսպես կոչված՝ կառավարության փակումը Միացյալ Նահանգներում ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից, ինչը նշանակում է դաշնային գործակալությունների գործունեության դադարեցում՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Պատճառը նոր բյուջեի նախագծի վերաբերյալ դեմոկրատների և հանրապետականների միջև կարծիքների տարբերությունն է։ Անհամաձայնության հիմնական պատճառը առողջապահության ծախսերն են։