ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իսրայելի և Ուկրաինայի ֆինանսավորման օրինագծի քննարկմանը
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իսրայելի և Ուկրաինայի ֆինանսավորման օրինագծի քննարկմանը։
Օրինագծի քննարկմանն աջակցել է 64 սենատոր, այդ թվում՝ 14 հանրապետական։
Խոսքը 95,3 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի մասին է, որը ֆինանսավորում է Ուկրաինային, Իսրայելին ու Թայվանին։
Օրենքի նախագիծը նախատեսում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, 14 միլիարդ դոլար՝ Իսրայելի անվտանգության ֆինանսավորմանը, 9 միլիարդ դոլար՝ Գազայի հատվածին, Հորդանան գետի արևմտյան ափին և Ուկրաինային հումանիտար օգնության համար, իսկ 4,8 միլիարդ դոլար՝ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցների աջակցությունը, մասնավորապես՝ Թայվանին։