ԱՄՆ Սենատը հաստատել է Սքոթ Բեսանտին ֆինանսների նախարարի պաշտոնում
ԱՄՆ Սենատը հաստատել է Սքոթ Բեսանտին ֆինանսների նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածությունը պաշտպանել է 68 սենատոր, դեմ՝ 29-ը։
62-ամյա Բեսանտը քաղաքական կարևոր պաշտոններ զբաղեցնելու փորձ չունի։ Ներկայումս նա գլխավորում է Key Square Management ներդրումային հիմնադրամը։
2011-2015 թվականներին նա զբաղեցրել է Soros Fund Management-ի գլխավոր ներդրումային տնօրենի պաշտոնը։ Սա խոշորագույն ներդրումային կառավարման հիմնադրամներից է, որը հիմնադրել է մեծահարուստ Ջորջ Սորոսը: Soros Fund Management-ը, ի թիվս այլ նախագծերի, ֆինանսավորել է Բաց հասարակության հիմնադրամների որոշ նախագծեր:
Ի գիտություն, Սենատի լսումների ժամանակ Բեսանտը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները «բավականին մեծահոգի չեն» և որ ինքը լիովին կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։