ԱՄՆ Սենատը ընդունել է Դոնալդ Թրամփի բյուջետային օրինագիծը

21:01, 01.07.2025

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, ավելի քան 24 ժամ քննարկելուց հետո ընդունել է Դոնալդ Թրամփի բյուջետային օրինագիծը։

Օրինագծին աջակցել է 50 օրենսդիր, իսկ 50 դեմ են քվեարկել, սակայն վճռորոշ ձայնը տվել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը և Թոմ Թիլիսը դեմ են քվեարկել՝ միանալով դեմոկրատներին։

Ինչպես գրում է արտասահմանյան մամուլը, Հանրապետական կուսակցության ղեկավարությանը հաջողվել է համոզել Ալյասկայի սենատոր Լիզա Մուրկովսկուն, որն ավելի վաղ մտահոգություններ էր հայտնել օրինագծի վերաբերյալ, որպեսզի նա աջակցի դրան։

Ինչպես նշվում է, բազմատրիլիոն դոլարանոց օրինագիծը նպաստելու է հարկերի կրճատմանը և ազգային անվտանգության ֆինանսավորման ավելացմանը։

Օրինագիծը այժմ պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից, նախքան այն կուղարկվի նախագահի ստորագրմանը։

Թրամփը Հանրապետականների կողմից վերահսկվող Կոնգրեսին ժամանակ է տվել մինչև հուլիսի 4-ը՝ օրինագծի վերջնական տարբերակը իրեն ուղարկելու համար։ Դեֆիցիտի, սոցիալական ծրագրերի և ծախսերի մակարդակի շուրջ վեճերը կարող են հնարավոր ձգձգումներ առաջացնել։

Նմանատիպ