ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի և ինքնաթիռի վթար Հարավչինական ծովում
ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի և ինքնաթիռի վթար Հարավչինական ծովում

ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռ և ինքնաթիռ են վթարի ենթարկվել Հարավչինական ծովում։

Մասնավորապես, ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմը տեղեկատվություն է տարածել, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է վթարի ենթարկվել գործողություն կատարելիս։ Միջադեպից մոտ մեկ ժամ անց ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովի ջրերում։

Երկու ինքնաթիռներում էլ եղել է անձնակազմի հինգ անդամ։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի տվյալներով՝ նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։ Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Այս կապակցությամբ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։