ԱՄՆ ռազմական օգնության առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա
ԱՄՆ ռազմական օգնության առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ ռազմական օգնության առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա: Տեղեկությունը տարածում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։

«Նախագահ Բայդենի՝ Ուկրաինայի անվտանգությանն ուղղված օգնության փաթեթի մի քանի մասերից առաջինն արդեն Կիևում է»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, և սա ևս մեկ նշան է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը ռուսական ագրեսիայի ֆոնին»: