ԱՄՆ-ի փոխնախագահը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մեջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մեջ: Փենսը Գուդզոնի համալսարանում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Պեկինը մոբիլիզացրել է լրտեսներին և կազմակերպություններին, որոնց նպատակը ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ ամերիկացիների կարծիքը փոխելն է:
Նրա խոսքով, Չինաստանի գործողությունները առավել լուրջ են, քանի ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը:
«Այն, ինչ Չինաստանն անում է մեր երկրում, բավականին ավելի լուրջ է և ստվերի տակ է դնում Ռուսաստանի կողմից ընտրություններին հնարավոր միջամտությունը»,- հայտարարել է Մայք Փենսը:
Նրա խոսքով, Չինաստանը պատրաստ է անել աննախադեպ քայլեր, որպեսզի ազդեցություն գործի ԱՄՆ-ում հանրային կարծիքի վրա: