ԱՄՆ պետքարտուղարություն. ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը
Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագային խթանելուն, – ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի մեկամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ։
Նեդ Փրայսի հայտարարության համաձայն, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ երեք երկրների հետ երկկողմ հարցեր քննարկելու և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու համար:
Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել և ամրապնդել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրանից բխող չլուծված խնդիրների համար։
ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում վերադարձնել բոլոր ձերբակալվածներին, ամբողջությամբ գրանցել անհայտ կորածներին, բռնի տեղահանվածներին վերադարձնել իրենց տները, ականազերծել շրանները և թույլատրել մարդասիրական կազմակերպությունների մուտքը։ Բացի այդ, պետդեպարտամենտը կոչ է անում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները: