ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. Մենք չենք կարող գործընկերներ լինել, երբ եվրոպական երկրները թույլ են տալիս Եվրամիության ոչ ժողովրդավարական բյուրոկրատիային քաղաքակրթական ինքնասպանության քաղաքականություն վարել
«ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ չի կարողանում լուծել ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության հետ հարաբերություններում առկա ակնհայտ հակասությունները», – այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ այդպիսի տպավորություն է ստացել ՆԱՏՕ-ի նախարարական նիստի ընթացքում կայացած հանդիպման արդյունքում։
«Սա գրեթե նույն երկրներն են երկու կազմակերպություններում։ Երբ այս երկրները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի շրջանակում, հայտարարում են, որ տրանսատլանտյան համագործակցությունը մեր փոխադարձ անվտանգության հիմքն է։ Բայց երբ նրանք գործում են ԵՄ-ի անունից, նրանք հետևում են օրակարգերի, որոնք հաճախ կտրուկ հակասում են ԱՄՆ-ի շահերին ու անվտանգությանը։ Դրանք են՝ գրաքննություն, տնտեսական ինքնասպանություն/կլիմայական ֆանատիզմ, բաց սահմաններ, ազգային ինքնիշխանության և բազմակողմ կառավարման ու հարկման դեմ ատելություն, Կուբայի կոմունիստական ռեժիմի աջակցություն և այլն։
Այս հակասությունը չի կարող շարունակվել։ Եվրոպայի մեծ ազգերը կամ մեր գործընկերներն են արևմտյան քաղաքակրթության պաշտպանության գործում, որը ժառանգել ենք հենց նրանցից, կամ՝ ոչ։ Բայց մենք չենք կարող լինել գործընկերներ, երբ այդ երկրները թույլ են տալիս Բրյուսելում գտնվող անընտիր, ոչ ժողովրդավարական և ոչ ներկայացուցչական բյուրոկրատիային իրականացնել քաղաքակրթական ինքնասպանության քաղաքականություն ԵՄ-ի շրջանակներում», – հայտարարել է Քրիստոֆեր Լանդաուն։