Հորմուզի նեղուցում Իրանի անօրինական վարքագիծը պետք է սթափեցնող ահազանգ դառնա գլոբալ էներգետիկ անվտանգության համար. այս մասին հայտարարում է քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուկերը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ավելին անել էներգամատակարարման դիվերսիֆիկացման և կապերի ամրապնդման ուղղությամբ, որպեսզի ապագայում խուսափեն նմանատիպ խնդիրներից։
«Իրանի անօրինական գործողությունները Հորմուզի նեղուցում մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինեն սթափեցնող ազդանշան՝ մեր մատակարարման շղթաների անվտանգության և ոչ հուսալի երկրներից ու աշխարհագրական վայրերից կախվածության նվազեցման տեսանկյունից։ Բոլորս պետք է ավելին անենք։ Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ», – նշել է Հուկերը։