ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի և Վրաստանի վարչապետի միջև արդեն կայացել է հեռախոսազրույց, որի ժամանակ ընդգծվել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանին աջակցելու ցանկությունը
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի և Վրաստանի վարչապետի միջև արդեն կայացել է հեռախոսազրույց, որի ժամանակ ընդգծվել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանին աջակցելու ցանկությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի և Վրաստանի վարչապետի միջև արդեն կայացել է հեռախոսազրույց, որի ժամանակ ընդգծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանին աջակցելու ցանկությունը,-այսպես է պատասխանել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան, Յան Կելին, Գիորգի Կվիրիկաշվիլիի Ռուսաստանի իշխանություններին դիմելու մասին առաջադրված հարցին:

Բացի այդ, Յան Կելին նշել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է Ռուսաստանի իշխանությունների հետ և պահանջում է , որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը փոխանցեն ընտանիքին:

«Մենք չենք ճանաչում նոր սահմանները և չենք ճանաչում Վրաստանի երկու տարածաշրջանի անկախությունը: Ռուսաստանը անվանել ենք օկուպանտ և համապատասխանաբար երբ օկուպանտ ես, քո բաժին պատասխանատվությունն ես կրում միջազգային իրավունքի տեսանկյունից: Չկա որևէ պատճառ, որը կարդարացներ աճյունի փոխանցելու ձգձգումը:

Մենք աջակցում ենք Վրաստանի իշխանություններին այս հարցերի կարգավորման գործում: Արդեն կայացել է հեռախոսազրույց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի և Վրաստանի վարչապետի միջև, որի ժամանակ ընդգծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանին աջակցելու ցանկությունը»,-հայտարարել է դեսպանը:

Ինչ վերաբերում է Արչիլ Տատունաշվիլիի հարցով խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության բանաձևերին, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը գտնում է, որ լավ կլինի ընդունել երկկուսակցական բանաձև:

«Բանաձևի տեքստին ծանոթ չեմ, սակայն ինչ վերաբերում է պահանջին, երբ հանցանք են գործում և պատասխան չեն տալիս, ինչպես դա եղել է նաև Գիգա Օթխոզորիայի ժամանակ, հանցագործներին պետք է ենթարկել պատասխանատվության»,-ասել է Յան Կելին: