ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչը գտնվում է Վրաստանում
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչը գտնվում է Վրաստանում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչը գտնվում է Վրաստանում։

Դեսպանատան տվյալներով՝ Վրաստան այցի ընթացքում Պիտեր Անդրեոլին կհանդիպի կառավարության, մասնավոր հատվածի և վրացական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Մենք ուրախ ենք ողջունել ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլիին Վրաստանում։ Նա կհանդիպի կառավարության, մասնավոր հատվածի և վրաց համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա նաև կմեկնի Փոթի՝ նավահանգստում ամերիկյան ներդրումները քննարկելու և վարչական սահմանային գիծ այցելելու համար», – ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։