ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները գրառում են կատարել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում՝ Իլիա II-ի մահվան կապակցությամբ

11:27, 20.03.2026

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները գրառում են կատարել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում՝ Իլիա II-ի մահվան կապակցությամբ,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի պաշտոնակատար տեղակալ Պիտեր Անդրեոլին գրառում է կատարել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Նա իր ցավակցությունն է հայտնել վրաց ազգին և նշել պատրիարքի առանձնահատուկ ներդրումը Վրաստանի կյանքում։

Ցավակցությունների գրքում գրառումներ են կատարել նաև Պետդեպարտամենտի այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետքարտուղարի հատուկ օգնական Չարլզ Յոկեյը», – նշում է Տալիաշվիլին։

Նմանատիպ