ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Մայք Բենզը պնդում է, որ Վրաստանում «Արտաքին ազդեցության մասին օրենքի» դեմ բողոքի ցույցերը ֆինանսավորվել են ամերիկյան կողմից, մասնավորապես՝ USAID-ի կողմից
Կիբերանվտանգության փորձագետը և ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան խոսել է 2024 թվականի մայիսին Վրաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ։
Նա ասել է, որ բողոքի ցույցեր անցկացնողներին ֆինանսավորում է USAID-ը։
«Փողոցներում գտնվող մարդիկ մեր ազդեցության հանգույցներն են։ Նրանք USAID-ի աշխատավարձի մեջ են։ Նրանք Պետդեպարտամենտի աշխատավարձի մեջ են, նրանք Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աշխատավարձի մեջ են, և մենք նրանց փողոց ենք հանել՝ կանխելու համար մի օրենք, որը վրացական հանրությանը կհստակեցներ, որ մենք նրանց ֆինանսավորում ենք։
Օրենսդրությունը պահանջում է, որ ՀԿ-ները և լրատվամիջոցները, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են օտարերկրյա աղբյուրներից, հրապարակայնորեն գրանցվեն որպես «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություններ»։ Իսկապե՞ս։ Մի՞թե սա ամենախելամիտ օրենքը չէ, որի մասին դուք երբևէ լսել եք», – նշել է Մայք Բենզը։
Նրա խոսքով՝ այժմ Եվրոպան նաև պահանջում է օտարերկրյա գործակալների մասին օրենք, որպեսզի Եվրոպան վերջապես հասկանա, թե արդյոք ամերիկյան կառավարությունը գաղտնի ֆինանսավորում է ոչ կառավարական կազմակերպություններին իրենց երկրներում, ինչպես դա արել է հարյուր տարի։
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան նաև նշում է, որ ԱՄՆ-ն «երկակի ստանդարտներ» ունի, քանի որ FARA-ն ուժի մեջ է տասնամյակներ շարունակ, մինչդեռ Վաշինգտոնը արգելում է այլ երկրներին ընդունել նմանատիպ օրենսդրություն, քանի որ ցանկանում է ազդել այդ երկրներում քաղաքական գործընթացների վրա։